Հասարակություն

Վրաստան կատարելիք այցից կառավարությունում դրական ակնկալիքներ ունեն


Հայկական պատվիարկության՝ Վրաստան կատարելիք այցից կառավարությունում դրական ակնկալիքներ ունեն: Հիշեցնենք, Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մենկում է Վրաստան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ քննարկվելու է նաև Վերին Լարսից բացի այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը: Ինչ վերաբերում է ռուսական և վրացական կողմերից հնչող հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն ասել է՝ . «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»։

Ցուցադրել ավելի
Back to top button