Հասարակություն

Վիգեն Սարգսյանը պարզաբանեց զինվորի ծխախոտի վերաբերյալ նախագիծը


Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ԶՈւ-ում, ԱԱԾ-ում, Կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերին, դրանց վճարման չափերին ու կարգին առնչվող նախագիծը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:

«Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա համար մենք առաջարկեցինք՝ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացնել հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը, կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում: Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում: Իհարկե նման բան գոյություն չունի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ  նախագծի նպատակն այն է, որ նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու հարցում, կամ նրանք, ովքեր չեն ծխում տրամադրված սիգարետը, գնեն իրենց նախընտրածը: «Երեկ շատ հետաքրքիր էր, որ այս նախագծին վերագրվեց զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարն այլ տեղ ուղղելու նախագծի»,- ասաց Վիգեն Սարգսյանը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց.«Դրա համա՞ր եք մեզ մանրամասն պատմում»:

Ցուցադրել ավելի
Back to top button