Տնտեսական

Ոռոգման համակարգերը՝ ուշադրության կենտրոնում


Գարնանն ընդառաջ կառավարության ուշադրության կենտրոնում ոռոգման համակարգն ու նախապատրաստական աշխատանքներն են: Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականներից մեկն այս խնդրի շուրջ էր: Վարչապետը հիշեցրել է նախկինում տրված հանձնարարականենրից մեկը, երբ կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն պետք է կատարվեր:

Վարչապետ Կարեն Կարապետյան.«Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:

«Մենք անհամամասնությունից ընտրել ենք ամենաշատ անհամամասնության 20 համայնքները և շարունակական գնալու ենք առաջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button