Քաղաքական

Շփման գծում կա որոշակի լարվածության աճ. Վիգեն Սարգսյան


Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ռազմաբժշկական ֆակույտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Պաշտպանության նախարարը ողջույնի խոսքով է հանդես եկել, ապա պատասխանել ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել եւ ծանոթացել թիվ 1 համալսարանական կլինիկայում բացված վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում են ստանում ապրիլյան պատերազմի մասնակից զինհաշմանդամներ: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:


Անդրադառնալով սահմանային լարվածության մասին հարցին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշակի աճ կա՝ Ադրբեջանի կողմից օգտագործվող զինատեսակի առումով: Այսօր կիրառվել են ականանետներ, թեթեւ հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, պատրաստ եւ զգոն լինենք՝ շեշտեց պաշտպանության նախարարը:

Զինադադարի ցանկացած խախտում որեւէ կերպ չի կարող արդարեցվել, քանի որ այն հիմնված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերի վրա՝ հավելեց Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի խնդիրը պատասխան գործողություններով դրանց լիարժեք կատարումն ապահովելն է, ինչը եւ արվում է:

Վիգեն Սարգսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորում է ՀՀԿ ցուցակը եւ լրագրողները նրան նաեւ քաղաքական հարցեր ուղղեցին:

Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ՝ վստահեցրեց պաշտպանության նախարարը:

Արձագանքելով ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների  դժգոհություններին վերաբերող հարցին՝ նախարարն ասաց, որ նման դրսեւորումներին պետք է համբերատար եւ պատասխանատու վերաբերել: Դա թելադրում է պարտավորեցում: Այդպիսիք ունեն անվերապահ պահանջատեր լինելու իրավունք՝ շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Բժշկական համալսարանը նույնպես նվիրումով միացել է ապրիլյան պատերազմում վիրավորված հերոսների վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին է փաստում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացված վերականգնողական կենտրոնը: Պաշտպանության նախարարը գոհ է այդ մասնակցությունից:

Նախարարն ասաց, որ վերականգնողական միջոցառումներ կիրականացվեն  պետական միջոցներով, իսկ անհրաժետության դեպքում, երբ հակ կլինի արտերկրում դրանք շարունակելը՝ կգտնվեն այլ միջոցներ եւս:

Ցուցադրել ավելի
Back to top button