ԿարևորՔաղաքական

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանում Արցախ այցելած եվրախորհրդարանականների դեմ քրգործ հարուցելը զավեշտ է


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն. «Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է և որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր  Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին:

Ցուցադրել ավելի
Back to top button