Սպորտ

Մխիթարյանը գոլ խփեց ու վնասվածք ստացավ

Փետրվարի 22-ին կայացել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան 3 խաղ։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթանակ է տոնել և երկու հանդիպման ընդհանուր 4։0 արդյունքով անցել հաջորդ փուլ։ Հայ ֆուտբոլիստը, ցավոք, վնասվածք է ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսի միջնամասում։

Հայ ֆուտբոլիստը, ով վնասվածք ստանալուց հետո փոխարինվել է, twitter-ի էջում գրառում է կատարել: «Ուրախ եմ վերադառնալ մանկության երկիր: Շատ ուրախ եմ գոլի հեղինակ դառնալու համար: Տխրել եմ դաշտը շուտ թողնելու համար: Խաչենք մատերս»:

Մխիթարյանը twitter-ում նաև շնորհակալություն է հայտնել իրեն գոլային փոխանցում կատարած Խուան Մատային:

Ցուցադրել ավելի
Back to top button