Հասարակություն

Միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը արժանահավատ չէ.վերլուծաբան

Վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան` Հայաստանը: Զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից`ասված է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։  Սակայն «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն ասում է, որ  միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սպառազինության գնումների մասին զեկույցն ամբողջությամբ արժանահավատ չէ, քանի որ նման ինստիտուտները թերի են ուսումնասիրում իրենց համար ոչ այնքան լուրջ նշանակության տարածաշրջանները, ինչպիսին Կովկասն է:

Ադրբեջանը վերջին հինգ տարիներին 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը եւ մեծ մասը ձեռք է բերել Ռուսաստանից՝ նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի զեկույցում։ Ռազմական խնդիրներով, մասնավորաբար՝ սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս վերլուծական կառույցի փաստաթղթում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն:

Այդպիսով՝ Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության արտադրանքի չորս տոկոսը: Ըստ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի՝ միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սպառազինության գնումների մասին զեկույցն ամբողջությամբ արժանահավատ չէ, քանի որ նման ինստիտուտները թերի են ուսումնասիրում իրենց համար ոչ այնքան լուրջ նշանակության տարածաշրջանները։

Այսպիսով՝ ըստ   զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Հայաստանի դեպքում ձեռք բերված աչքի ընկած զենքը 280 կմ հեռահարություն ունեցող «Իսկանդերն» է։

Այս հրթիռները կարող են  հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա:

Ըստ վերլուծաբանի՝  Ադրբեջանը տարբեր արտադրության նույն զինտեխնիկան ունի, ինչը ոչ թե ռազմավարական, այլ  պարզապես քարոզչական նշանակություն ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button