Կգույքագրվեն Սահմանադրական փոփոխություններին հաջորդած իրավական ակտերին վերաբերող աշխատանքները


Կառավարությունում վարչապետի հանձնարականով կգույքագրվեն Սահմանադրական փոփոխություններին հաջորդած իրավական ակտերին վերաբերող աշխատանքները: Հանձնարարականը հնչել է այսօր՝ կառավարության նիստի սկզբում: Կարեն Կարապետյանի խոսքով, 2015թ դեկտեմբերի վեցին ընդունված ՀՀ Սահմադարության փոփոխությունների կիրառման ապահովման համար կատարվել է զգալի աշխատանք, մասնավորապես ընդունվել են հինգ նոր օրենքներ, որոնցից չորսը՝ Սահմանադրական օրենքներ:
<<Սակայն , կարծում եմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքը և ըստ արդյունքի ձևակերպել մեր հետագա գործողությունները>>,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա արդարադատության նախարարին հանձնարարել է մինչև հունիսի 10-ը ՀՀ կառավարության քննրակմանը ներկայացնել <<ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի>> նախագիծը, և դրա իրականացաումն ապահովող հասցեական ծրագիրը: Մեկամսյա ժամկետում էլ ենթաօրենսդրական իրավական ակտերի ուսումնասիրություն կկատարվի՝ ՀՀ սահմանադրությանը Սահմանադրական օրենքների և օրենքների պահանջներին համապատասխան:
Բացի այդ, երեքշաբաթյա ժամկետում էլ հաշվետվություն կներկայացվի ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարելու արդյուքնում ընդունման, փոփոխման, կամ լրացման ենթակա օրենքների նախագխերի մշակման վերաբերյալ: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները նույնպես աշխատանք ունեն կատարելու
<<Երկշաբաթյա ժամկետում գույքագրել ՀՀ ԱԺ –ում գտնվող ձեր նախագծերը և այդ նախագծերը հետագա քննարկման կամ հետկանչման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացնել կարծիք: Բազմաթիվ օրենքների նախագծեր կան, որոնք ԱԺ-ում են երկար ժամանակ, ոչ քննարկվում են, ոչ ընդունվում են ոչ էլ տալիս են կարծիք կարևոր է, կարևոր չի>>: