Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվել է «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում է ունեցել  ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին։

Ցուցադրել ավելի
Back to top button