Մշակույթ

Դևիդ Բոուին հետմահու արժանացել է Brit Awards-ի երկու մրցանակի

Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին, ով մահացել է 2016 թվականի հունվարին, արժանացել է երկու անվանակարգերում Brit Awards ազգային երաժշտական մրցանակի։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Նա հետմահու ճանաչվել է «Լավագույն կատարող», ինչպես նաև պարգևատվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում՝ իր վերջին՝ Blackstar ալբոմի համար։

Մրցանակաբաշխությունը կայացել է Լոնդոնի O2 Arena համերգասրահում։ Բոուիի անվան առաջին մրցանակը ստացել է ամերիկացի դերասան Մայքլ Կարլայլ Հոլը, երկրորդը՝ երաժիշտի որդի Դունկան Ջոնսը։

Բոուին դարձել է առաջին կատարողը, ով Brit Awards-ի մրցանակներ է նվաճել հետմահու։
Ցուցադրել ավելի
Back to top button