ԿարևորՔաղաքական

48 ժամ՝ փաստաթղթերը լրացնելու համար


Հանձնաժողովը որոշել է 48 ժամ կամ 2 օր ժամանակ տալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին և Կոմունիստական կուսակցությանը՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Որոշումը կայացվել է ԿԸՀ-ի այսօրվա նիստում: Այս քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների փաստաթղթերում հանձնաժողովը բացեր է նկատել ու դրանք շտկելու հնարավորություն տվել: ԿԸՀ-ն նաև որոշել է մերժել տեղական կազմակերպություններից մեկի՝ «Քաղացիական շտաբ» ՀԿ-ի՝ դիտորդներ հավատարմագրելու մասին դիմումը: Մերժումը հիմնավորվել է  դիտորդներին առաջադրված պահանջները չբավավարելու պատճռաբանությամբ: Հանձնաժողովը նաև մի շարք որոշումներ է կայացրել տեխնիկական սարքավորումների աշխատանքի վերաբերյալ, նաև ստիպված է եղել պարզաբանումներ տալ մի շարք հասկացությունների:

Ցուցադրել ավելի
Back to top button