Քաղաքական

Ջենթլմենական պայմանավորվածություն՝ Եվրանեսթում


Եվ որպեսզի Բաքուն Եվրանեսթ ԽՎ աստիճանաբար չվերածի հայ-ադրբեջանական խորհրդարանական հակամարտության հարթակի դեռ  նախորդ տարվա մարտին Բրյուսելում  կայացած լիագումար նիստի շրջանակներում  ԱլԳ ծրագրում ընդգրկված պատվիրակությունների համատեղ նիստում ընդունվել էր ջետլմենական պայմանավորվածություն, բայց քանի որ  ադրբեջանական պատվիրակությունն այդ ժամանակ բոյկոտում և չէր մասնակցում Եվրանեսթի աշխատանքներին, ապա համաձայնության մասին տեղեկացվել են  երեկ և լուռ համաձայնությամբ ընդունել պայմանը։

 

Եվրանեսթում այլևս չպետք է ներկայացվեն և քննարկվեն արցախյան հակամարտությանը վերաբերող բանաձևեր, զեկույցներ ու նմանատիպ առաջարկներ. համաձայնությունը ջեմթլմենական  պայմանավորվածության արդյունք է` «Ռադիոլուրին» Կիևից  հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Նա Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցում էր  Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների և կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստերին: Ըստ Զաքարյանի՝ պատվիրակությունների ղեկավարները տեղեկացրել են ադրբեջանական պատվիրակությանը ձեռքբերված  այդ ջենթլմենական պայմանավորվածության մասին։

«Այս անգամ ադրբեջանցիները վերադարձել էին արդեն ու ձեռք բերվեց ջեմթլմենական համաձայնություն»։

Ադրբեջանական պատվիրակությունը  նիստերի շրջանակներում չի խոսել անգամ Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի մասին։ Ավելին՝ աջակցել են հայկական պատվիրակության նախաձեռնություններին,  ինչը Արտակ Զաքարյանին զարմացրել է:

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ նախորդ 6 տարվա ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն ու այդ երկրի  լոբբիստական կազմակերպությունները  անընդհատ փորձել են անընդունելի փաստաթղթերով ու մտացածին ձևակերպումներ պարունակող զեկույցներով սողոսկել Եվրանեսթ ԽՎ, ինչը կասեցվել է հայկական պատվիրակության ջանքերով:

Դեռ վառ են Սարսանգի ջրամբարի ու  Ադրբեջանի իբր օկուպացված տարածքների մասին բանաձևերի նախագծերի շուրջ քննարկումների մասին հիշողությունները: Որպեսզի Բաքուն Եվրանեսթ ԽՎ աստիճանաբար չվերածի հայ-ադրբեջանական խորհրդարանական հակամարտության հարթակի՝ դեռ  նախորդ տարվա մարտին Բրյուսելում  կայացած լիագումար նիստի շրջանակներում  ԱլԳ ծրագրում ընդգրկված պատվիրակությունների համատեղ նիստում ընդունվել էր ջենթլմենական պայմանավորվածություն, բայց քանի որ  ադրբեջանական պատվիրակությունն այդ ժամանակ բոյկոտում էր Եվրանեսթի աշխատանքները, ապա համաձայնության մասին տեղեկացվել են  երեկ և լուռ համաձայնությամբ ընդունելն պայմանը։

Թե ադրբեջանական պատվիրակության անդամները որքանով կպահեն խոստումը՝ ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, Արտակ Զաքարյանը շրջանակային համաձայնագրի ստորագրման  ուղղությամբ  ընթացող բանակցություններին է ծանոթացրել ԱԳԾ-ի անդամ երկրների պատվիրակություններին

Հիշեցնեմ, որ ՀՀ արտգործնախարար  Էդուարդ Նալբանդյանը իբրև շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետ էր նշում այս տարվա մարտը: Այնպես որ՝ շատ քիչ ժամանակ է մնացել փաստաթղթի ստորագրման համար:  Իսկ  Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա դարձյալ Կիևում, 2017 թ. հոկտեմբերին։

Ցուցադրել ավելի
Back to top button