ԿարևորՔաղաքական

Հայաստանի վարչապետը պաշտոնական այց կկատարի Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք:

Ցուցադրել ավելի
Back to top button