Հասարակություն

Սերիալների եւ խորհրդարանական լեզուն. այսօր Մայրենի լեզվի օրն է


Հայոց լեզուն այսօր այդքան էլ պաշտպանված չէ, որովհետև օրենքը համապատասխան դրույթներ չունի»,-կարծում է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով՝ Մայրենի լեզվի պաշտպանության համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որի փաթեթը վաղուց կա: Անդրադառնալով հեռուստաեթերից հաճախ  հնչող  օտարա լեզու  ու ժարգոնային բառապաշարին նշել է, որ «Հատկապես բարդ վիճակ է սերիալներում»:

Սա մի փոքր հատված հայկական հեռուստասերիալներից, ու այս շարքը կարող ենք անվերջ շարունակել։ Նման բառակույտեր ամեն օր հեռուսաեթերից ներխուժում են բոլորիս բնակարանները։ Մի խոսքով՝ հայկական հեռուստասերիալները  փողոցի ժարգոնային լեզուն տեղափոխում են եթեր: Բացի ժարգոնից՝ հայական սերիալներում փոխվում է շատ բառերի շեշտադրումը, այլեւ արտասանությունը։  Օրինակ  կանգնի՛ր- ը դառնում է կայնա՛, նստի՛ր-ը` նստա՛, պաչի՛ր-ը` պաչա՛ ու այսպես շարունակ. լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը ասում է, որ հայոց լեզուն այսօր այդքան էլ պաշտպանված չէ, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որի փաթեթը վաղուց մշակված է:

«Հատկապես սերիալներում բարդ վիճակ է: Մեր սերիալ ստեղծողներին թվում է, թե որքան փողոցային լեզվով խոսեն սերիալում, այնքան ավելի շահեկան կլինի իրենց հերոսը: Այս պարագայում մենք մեկ մեխանիզմ ունենք՝ դիտարկումներ ենք անում, ուղարկում դրանք հեռուստատեսություններին և հրավիրում քննարկման, բայց վերջիններս ոչ միշտ են հաճույքով ընդունում դա»:

Նկատենք սակայն, որ  եթե հեռուսաեթերներում հնչում է ժարգոն՝ իրենց պատկերացմամբ ռեյտինգ ապահովելու  համար, ապա  հայրենի խորհրդարանում եւս ոչ պակաս սերիալային  իրավիճակներ  են ստեղծվում։  Այստեղ էլ հերթական աղմուկից հետո առաջանում է ռեյտինգի խնդիրը, բայց արդեն պատգամավորի համար:

Սերգո Երիցյանը չի կարծում, թե մեր խորհրդարանի լեզուն սարսափելի է, ասում է՝ ինչ հնչում է ԱԺ ամբիոնից՝ հավասարակշիռ է՝ եթե համեմատում ենք  այլ երկրների խորհրդարանների բառապաշարների հետ։ Հիշեցնենք, որ Սերգո Երիցյանը 1996-2003թթ եղել է ԱԺ պատգամավոր:

Ի դեպ՝ Լեզվի պետական տեսչության պետն անդրադառնում է նաև  պատգամավորների՝ հայերեն լեզվի քննությանը՝ նշելով, թե լուրջ ուսումնասիրություն պետք է  անեն ապագա խորհրդարանում: Իսկ  եթե  առաջիկայում ծանրակշիռ ապացույցներ լինեն, որ հայերենի կրթությունը, անգամ համալսարանական կրթությունը, բավարար չեն մեր պատգամավորներին լեզվի բավարար իմացության համար, ապա  Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի քննությունը նաեւ հայկական կրթությամբ պատգամավորի թեկնածուների համար իբրեւ սահմանադրական նորմ ամրագրելուն և  հետամուտ կլինեն դրա իրացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button