Միջազգային

Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի լիազորությունները, եթե վերջինս ի վիճակի չէ կատարել դրանք:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հրամանգիր է ստորագրել, ըստ որի հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակվում երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում անցած հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ տեղի էր ունեցել 29 փոփոխություն, որոնց հետևանքով  սահմանվել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։
Ցուցադրել ավելի
Back to top button