Քաղաքական

Արցախում հանրաքվեն լավ կազմակերպված էր և համարվում էր անհրաժեշտություն

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը փետրվարի 21-ին, հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ Տեղեկացրել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից:

2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։

«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական և միջազգային վստահության աճին»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։

Ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։

Ցուցադրել ավելի
Back to top button