Միջազգային

Մոսկվան պատասխանել է Չերնոգորիայից հնչած մեղադրանքներին

Մոսկվան պատասխանել է Չերնոգորիայից հնչած մեղադրանքներին այն մասին, որ Ռուսաստանը կանգնած է այդ երկրում պետական հեղաշրջման փորձի ետևում: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման հայտարարությունները մերկապարանոց են և ընդգծել. որևէ փաստ այդ մեղադրանքների հետ կախված չի ներկայացվել:

Ավելի վաղ Չերնոգորիայի հատուկ դատախազ Միլիվոյե Կատնիչը հայտարարել է, որ պետական հեղաշրջման փորձի ետևում կանգնած են եղել ռուսական ազգայնական կառույցները:

«Այժմ մենք գիտենք, որ փորձին մասնակցել են ռուսական պետական ծառայությունները»:

Նա հստակեցրել է, հեղաշրջումը ծրագրված է եղել իրականացնել 2016 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button