ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ստեփանակերտի մասնակցության. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի անմիջական մասնակցության։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ տարածաշրջան իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: «Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն ներգրավված է բանակցային գործընթացում, բայց տվյալ փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի անմիջական բանակցություններ՝ վերջինիս ցանկության բացակայության պատճառով»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հակամարտության կարգավորումն անհնար է: Դա հիանալի հասկանում և այս մասին խոսում են միջնորդները: Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ գլուխն ավազի մեջ թաղելով, չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության համապարփակ կարգավորման մասին համաձայնության մշակման հարցում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը»,- ասել է նախարարը:
Ցուցադրել ավելի
Back to top button