Քաղաքական

Արցախցիների 46.82 տոկոսն արդեն մասնակցել է սահմանադրության հանրաքվեին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հատված Ռադիոլուրի 15.00-ի եթերից

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ ամենապասիվ ընտրատարածքը Երևանինն է: Երևանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 12 ընտրատարածք և 280 ընտրական տեղամասերում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:

Ներկայացնում ենք նաև ժամը 14:00-ի դրությամբ Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ընտրատարածքների:

Ցուցադրել ավելի
Back to top button