ԿարևորՔաղաքական

Արցախում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

լրացված 13․00-ին

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

 

 

Այսօր Արցախում Սահմանդրության հանրաքվե է անցկացվում: Քվերակության է դրված Սահմանդրության նոր նախագիծը, որը նախատեսում է կիսանախագահական կառավարումից անցում կատարել կենտրոնաձիգ նախագահական կառավարման:

Երկրում ձեւավորված են 280 ընտրատեղամաս, որոնցից 279-ը՝ Արցախում, 1-ը՝ Երևանում՝Արցախի ներկայացուցչությունում: Բացի հանրաքվեից ԼՂՀ շուրջ երեսուն բնակավայրերում այսօր նաեւ ԱԺ պատգամավոր են ընտրում: 108-րդ ընտրատարածքի մանդատը ազատ է մնացել Վիտալի Բալասանյանի ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո:

Արցախում անցկացվող հանրաքվեին մասնակցելու համար Հարյուրից ավելի միջազգային դիտորդներ են ժամանել՝ 30 երկրներից: Հանրաքվեի կենտրոնական հնաձնաժողովում գրացվել է տեղական 103 դիտորդ եւ ԶԼՄ ների ավելի քան 80 երկայացուցիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button