Քաղաքական

Այս անգամ ակտիվությունն ավելի մեծ է. Լիլիթ Թումանյանը՝ Արցախում հանրաքվեի մասին

Արցախյան Սահմանադրական փոփոխություների հանրաքվեին տեղում հետևելու համար այս օրերին Ստեփանակերտում է նաև Հայաստանի Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը:

Արցախում քվեարկությունը բավականին ակտիվ է եւ դիտորդների հետ զրույցներում իրենք եւս շեշտում են, որ նախորդ քվեարկության համեմատ այս անգամ ակտիվությունն ավելի մեծ է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը։ Նա հայտնում է, որ դիտորդները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցողների մեջ կան նախագծին եւ կողմ եւ դեմ քաղաքացիներ եւ զգացվում է, որ սա անգիտակից քվեարկություն չէ։

Լիլիթ Թումանյանը մի դիտարկում եւս արել է, որ հանրաքվեին հետեւում են եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, բացառությամբ՝ Ռուսաստանի։ Իսկ օտարերկրյա երկրների խորհրդարանականների եւ միջազգային դիտորդների մասնակցությունն այս քվեարկությանն արդեն վկայում է, որ իրենց երկրները  դե ֆակտո ճանաչում են եւ արդյունքները, եւ կամարտահայտության կարեւորությունը, ինչն Արցախի համար շատ կարեւոր է։

«Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից հատված

Ցուցադրել ավելի
Back to top button