Քաղաքական

Փետրվարի 18-ը հարկավոր է հռչակել Ազատության օր.Պարույր Հայրիկյան


Փետրվարի 18-ը հարկավոր է հռչակել Ազատության օր, այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: Ներկայացնելով օրվա խորհուրդն ու կարևորությունը՝ ԱԻՄ ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրվա խորհուրդը կապված է ԱԻՄ-ի և իր անվան հետ: Օրը խորհրդանշելու նպատակով ԱԻՄ-ը ավանդույթի համաձայն ամեն տարի այցելում է ապստամբության բնօրրան՝ Գառնի, հարգանքի տուրքը մատուցելով այնտեղ հանգչող հերոսների շիրիմներին:

 

Փետրվարի 18-ը պատմական օր է: Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ը համարում է հայ ժողովրդի համար խորհրդանշական օր: Ըստ նրա 1988 թվականի  հենց այս օրով է սկսվել հայության ազգային վերածնունդը՝ անկախության վերականգնման հրապարակային շարժումն ու ազատագրական պայքարը: Փետրվարի 18-ը նաև 1921 թվականին բոլշևիկյան կուսակցությունից Երևանի ազատագրման և Եռագույնի վերածննդի օրն է։ Դա է պատճառը, որ փետրվարի 18-ը պետք է հայտարարել ազատության օր՝ ասում է ԱԻՄ ղեկավարը:  Օրը խորհրդանշելու նպատակով ԱԻՄ-ը ավանդույթի համաձայն ամեն տարի այցելում է ապստամբության բնօրրան՝ Գառնի, հարգանքի տուրքը մատուցելով այնտեղ հանգչող հերոսների շիրիմներին: Ի դեպ՝ արդեն մի քանի տարի է Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին ասուլիս է հրավիրում Հանրապետության հրապարակում՝ շատրվանների դիմաց:

Ներկայացնելով օրվա խորհուրդը՝ Պարույր Հայրիկյան և ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրվա խորհուրդը կապված է ԱԻՄ-ի և իր անվան հետ:

Ի դեպ՝ այս տարի ԱԻՄ-ի կազմակերպած միջոցառումը համընկավ նախընտրական շրջանի և համապատասխան իրադարձությունների հետ: Այդ գործընթացին փորձեց մասնակցել նաև ԱԻՄ-ը, բայց չհաջողեց:

Ի տարբերություն Հայրիկյանի՝ գալիք ընտրությունների և դրանց մասնակցելու մասին բոլորովին այլ կարծիք ունեն այն քաղաքական ուժերը, որոնց հաջողվել է դաշինք ստեղծել, ցուցակ կազմել և մասնակցության հայտ ներկայացնել: ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես- ՀԺԿ դաշինքի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը, օրինակ, ավելի շատ կարևորում է ընտրությունների ներքին լեգիտիմությունը:

Ընտրողի վստահությունը շատ է կարևորում նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Զուգահեռ նա շատ է կարևորում նաև միջազգային կառույցների կարծիքը ընտրությունների վերաբերյալ:

Ընդգծելով գալիք ընտրությունների կարևորությունը՝ Արտակ Զաքարյանը նկատում է, որ այդպիսով փոխվում է կառավարման համակարգն ու այս խորհրդարանի և լեգալությունը և լեգիտիմությունը շատ մեծ դեր ունենա հետագա իշխանության կառավարման բոլոր սկզբունքներում: Քաղաքական այս գործիչները իրենց տեսակետը հայտնեցին հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ պատասխանելով նաև նույն ընտրողների հարցերին ու լսելով նրանց տեսակետները:

Ցուցադրել ավելի
Back to top button