Քաղաքական

Խորհրդարանական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում


Ընտրությունների թեման՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Ինչ ազդեցություն կունենան ապրիլյան խոհրդարանական ընտրությունները արտաքին քաղաքական վեկտորների ընտրության հարցում եւ ինչ կեցվածք Հայաստանի նկատմամբ կորդեգրեն գերտերությունները։ Հայ և ռուս քաղաքագետների դիտարկումներն ամբողջացրել է «Ռադիոլուրը»։

 

Արդյոք շահագրգռվա՞ծ են արտաքին ուժերը ՀՀ-ում ապրիլին նախատեսված ընտրություններով: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ՀՀ գտնվելով ՀԿ-ում և կարևոր աշխարհաքաղաքական դիրք գրավելով, բնականաբար,  հետաքրքիր է և ՌԴ, և ԱՄՆ-ի, և ԵՄ: Այդ տերությունների ներկայությունը ՀՀ-ում անշուշտ տեսանելի կլինի:

Բացի դա՝ ԱՄՆ-ում ու ՌԴ լուրջ հայկական համայնքներ կան, որոնք իրենց լծակներով ազդում են  Երևանի հանդեպ այդ երկրների վարած քաղաքականության վրա: ԵՄ համար էլ մեր երկիրը կարևոր է որպես ԱԳ ծրագրում ընդգրկված երկիր:

Բոլոր այդ երեք գերտերությունները, քաղաքագետի կարծիքով, բնականաբար կուզեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ տեսնել ՀՀ-ում:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ, անդրադառնալով հարցին, նկատեց, որ լիակատար անկախությունն չգիտի, թե որտեղ կարող է լինել: «ՌԴ- ն  նույնպես լիովին անկախ չէ, իհարկե կան ազդեցություններ, օրինակ ՌԴ տնտեսության նկատմամբ  պատժամիջոցները: Ի սեր Աստծո՝ դա չի նշանակում, թե  կառավարում են ՌԴ-ը: Պարզապես հարցը կախվածության ու փոխկապվածության մասին է: ԱՄՆ էլ շատ հարցերում Չինաստանից կախվածություն ունի»,- հստակեցրեց նա, շարունակելով. «Իհարկե  որոշակի կախվածություն Երեւանը Մոսկվայից  ունի՝ հենց միայն տարբեր քաշային կարգերում լինելու հանգամանքը հաշվի առնելով: Սա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես այդպես է: Չեմ կարծում, թե Հայաստանի  ներքին օրակարգի  հարցը Կրեմլի գլխավոր թեման է, որ Կրեմլում  ոչ ուտում, ոչ  խմում  են և ուզում է, որ այս կամ այն կուսակցությունը հաղթի»:   

Իհարկե,  տարբեր գունավոր հեղափոխությունների մտավախություններ կան։ Դրանք սակայն մի փոքր ուռճացված են՝ ասաց՝ պարզաբանելով, որ  եթե ինչ-որ բան տեղի է ունենում Ուկրաինայում՝ դա չի նշանակում, թե նույնը պետք է լինի նաև ՀՀ-ում:

Կոնկրետ Հայաստանում, Մարկեդոնովի խոսքով, փողոցային քաղաքականության ավանդույթներ կան, որոնք ավելի վաղ են ի հայտ եկել, քան՝ գունավոր հեղափոխություն հասկացությունը։ Նա հիշատակեց ղարաբաղյան շարժմանը նախորդող իրադարձությունները։

«Դրանք կան։ եղել են ու լինելու են: Սա փոքրիկ հանրապետություն է,  որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Ուղղակի քաոսի, անհասկանալի կերպարների հայտնվելու մտավախություն կա»։

Ռուս քաղաքագետը նշեց, թե իրեն հաճախ հարցնում են որ ՀՀ-ում կարող են իշխանության գալ մարդիկ, նոր սերնդից  են,  և որոնք  ՌԴ մասին քիչ գիտեն: Սակայն հարցը Ռուսաստանի մասին իմացությունը չէ: Կան քաղաքական իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել՝ ասաց՝ բացատրելով, «Այդ մարդիկ  երկու- երեք օր կաշխատեն նախագահի աշխատակազմում ու կհասկանա,  որ առանց ՌԴ անհնար է: Վառ օրինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է,  որ հակասովետական մարդ էր,  ԽՍՀՄ քանդման լոկոմոտիվը: Բայց  նաև այն մարդն է, ով Ռուսաստանը Հայաստանի համար  ռազմավարական գործընկերներ դարձրեց: Հայաստանում կարողանում են ռուսականը տարբերակել խորհրդայինից»,- ասաց նա:

 

Ցուցադրել ավելի
Back to top button