Քաղաքական

Անդրադարձ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։

Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Ցուցադրել ավելի
Back to top button