ԿարևորՀասարակություն

Պոլսի պատրիարքի տեղապահի այսօր նախատեսված ընտրությունը տեղի չի ունենա


Պոլսի պատրիարքի տեղապահի այսօր նախատեսված ընտրությունը տեղի չի ունենալու՝ «Ռադիոլուրին» քիչ առաջ հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Երեկ Պոլսի հայոց պատրիարքարանում համայնքային հիմնադրամների նախագահների եւ բարերարների մասնակցությամբ կայացած արտակարգ ժողովում որոշվել էր նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել մայիսի 28- ին։

Արա Գոչունյանն այսօր «Ռադիոլուրին» հայտնեց, որ  երեկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հաշտվել էին եւ ընդունել արձանագրություն՝ նախատեսելով տեղապահի ընտրություններ։ Սակայն արձանագրություններում կային վիճելի կետեր, եւ դրանից հետո տեղի ունեցած քննարկումները նոր լարվածությունն են ստեղծել։ Արդյունքում՝ Արամ ու Սահակ սրբազանները որոշել են չեղյալ համարել արձանագրությունները եւ փետրվարի 21- ին այցելել Մայր աթոռ՝ խնդրի հետագա քննարկումների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button