Քաղաքական

ԿԸՀ-ն սկսում է կուսակցությունների ու դաշինքների գրանցումը


Հինգ կուսակցությունների և չորս դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրությունների առաջադրման փաստաղթերի համաձայն՝ համապետական ցուցակներում ընդհանուր ընդգրկված է 1539, իսկ տարածքային ցուցակներում՝ 1191 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Սկսելու ենք գրանցման աշխատանքների իրականացումը, այսինքն՝ ուսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը, և արդյունքում մինչև ամսի 26-ն իրականացվելու է ընտրություններին մասնակցողների գրանցման գործընթացը»,- ասել է Մուկուչյանը:

Մուկուչյանն ասել է, որ ըստ ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով, որն ավելի շատ հայտնի է որպես ռեյտինգային ցուցակ, ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի: Ռեյտինգային ցուցակներով ամենաքիչ թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնում ու Տավուշում՝ յուրաքանչյուր մարզում 60 մարդ:
Ցուցադրել ավելի
Back to top button