Հասարակություն

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կհեշտանա


Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կհեշտանա, կառավարության ղեկավարի մեկ այլ հանձնարարական էլ այս թեմայի վերաբերյալ է հնչել:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիրը տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով՝ հանձնարարում եմ մեկ շաբաթյա ժամկետում ՀՀ ոստիկանությանը քննարկելով շահագրգիռ մարմինների հետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու համապատասխան որոշման նախագիծը, որով առաջակվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկների լրացման պահանջը վերացնել սահմանային անցման կետերում»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button