Հասարակություն

Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 19:37-ին (Գրինվիչի ժամանակով` 15:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.090 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Դմանիսի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Ցուցադրել ավելի
Back to top button