ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ ներկայացված բողոքը


Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջել է չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Իմ բողոքն ուսումնասիրող Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ պատասխանը. «Սահմանադրական դատարանը չի ընդունել բողոքն ուսումնասիրման համար: Ներկայացված բողոքում հայցվոր կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել հիմնարար իրավունքների կամ դրան հավասարազոր իրավունքների խախտման վերաբերյալ»: Դատարանի որոշումն արդեն մեզ մոտ է»,- հայտարարել է Աքբաշը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: