Հասարակություն

Բարոյականությունը քաղաքականություն բերած քաղաքական գործչին հիշելով

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին  նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Արցախի խորհրդարանի համար փերվարի 16-ը յուրօրինակ խորհրդանիշի դեր է խաղում եւ ամեն տարի պատգամավորներն այցելում են Արթուր Մկրտչյանի շիրիմին՝  խոնարհվելով հավերժ երիտասարդ գործընկերոջ հիշատակի առջեւ եւ հավատարմություն հայտնելով  պետականաշինության գործին:

Այսօր Ստեփանակերտի հուշահամլիրում էին խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Բարոյականությունը քաղաքականություն բերած քաղաքական գործիչ բնորոշումով են Արթուր Մկրտչյանին բնութագրում նրան ճանաչողները: Այդ բնորոշման տակ շատ բան արտահայտելով, բայց օրվա խորհրդին հավատարիմ փորձելով քաղաքական շահարկումների տեղիք չտալ.1992թվականին Արցախում դաշնակցական գործչի երկրի առաջին պաշտոնյա ընտրվելը սահուն ընթացք ու վերջաբան չունեցավ, ու խոսքն այս դեպքում միայն Արթուր Մկրտչյան անձի մասին չէ, այլ նաեւ քաղաքական կացության: Դժվար ժամանակներ էին եւ առաջինների ուսերին ծանր խնդիրներ էին դրված.- ասում է Արցախի խորհրդարանի  փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Ունենք Արցախում այն պետությունը, որի մասին երազում էր Արթուր Մկրտչյանը: Նրան ճանաչողներն ու  այսօր քաղաքականությամբ զբաղվող ընկերները դժվարանում են պաասխանել: ԱԺ դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով ՝ դեռեւս երազանքի  կառուցման ճանապարհին են:

Արթուր Մկրտչյանը Լեռնային  Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է ընտրվել  1992 թվականի հունվարին: Պաշտոնավարել է ընդամենը  97 օր՝ զոհվելով  իր բնակարանում՝ 1992 թվականի ապրիլին: Պաշոնական վարկածի համաձայն նա ինքնասպանություն է գործել:

Ցուցադրել ավելի
Back to top button