Հասարակություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով

Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button