Հասարակություն

Նոր զարգացումներ պատրիարքի ընտրություններում. հայացք Երեւանից ու Պոլսից


«Երկփեղկված Պոլսո պատրիարքարան», «Անհամաձայնություն Պոլսո պատրիարքարանում»: Թուրքական մամուլը երկու օր է նման գլխագրերով է հրատարակվում: Պատճառը՝ եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ հրաժարականի ու Ստամբուլը լքելու մասին պաշտոնական հայտարարությունն էր: Ի՞նչ է իրականում տեղի ունենում Պոլսի պատրիարքարանում, ինչո՞ւ է հրաժարական տալիս նոր պատրիարքի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից մեկը, ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում պատրիարքի ընտրությունների շուրջ՝ հայացք Երեւանից եւ Պոլսից:

Պոլսի հայ համայնքը ցնցված է, իսկ Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրությունների գործընթացը, կարծես, մտել է փակուղի: Երկու օր առաջ եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով նաեւ պատրիարքի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից մեկն էր՝  հրաժարականի ու Ստամբուլը լքելու մասին պաշտոնական հայտարարություն տարածեց:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչո՞ւ են տեղիք տվել հավասարակշիռ ու խոհեմ եպիսկոպոսի նյարդերը: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը մեկ պատճառ է տեսնում եւ բարձրաձայնում, պատրիարքի փոխանորդը ամեն ինչ անում է, որպեսզի Պատրիարքի ընտրությունները տեղի չունենան:

Հրաժարական տված եպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ հենց Աթեշյանի մեղքով է, որ նախընտրական գործընթացը ձգվում է ամիսներ շարունակ, մի գործընթաց, որը կանոնակարգի համաձայն գործելու դեպքում առավելագույնը մի քանի շաբաթում պետք է ավարտին հասցվեր: Տարծաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանի պնդման, թույլտվության անցկացման կանոնակարգը, որը կապվում են Թուրքիայի իշխանությունների կամայականությունների հետ, Աթեշյանի կողմից է միայն կարեւորվում եւ շրջանառվում , որը խոչընդոտման հերթական ձեւ է, եւ իր փոխանորդ կարգավիճակը ձգձգելու միջոց:

Պոլսի հայ համայնքը սպասում է Մայր Աթոռի մարտի 6-10 կայանալիք Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստին, որի օրակարգում լինելու է եպիսկոպոս Արամ Աթեշյանի գոծունեության հարցը: Հացպանյանին վստահեցրել են Մայր Աթոռից:

Արդյո՞ք եղել է ներքին պայքար երկու եպիսկոպոսների միջեւ, մասնավորապես Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից, Հացպանյանը, ով ընկերներ ունի Պատրիարքարանում, պնդում է, որ ոչ:

Տեղեկացնենք, որ պատրիարքի հանարվոր թեկնածուներն այսօր Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանն է, Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի և փոխպատրիարք Արամ Աթեշյանը, ով ըստ Հացպանյանի, չի առաջադրվի, համայնքի կողմից աջակցություն չստանալու վախով:

Պատմաբան Ռուբեն Մելքոնյանը վերլուծելով եւ անդադառնալով Պոլսի պատրիարքի փոխանորդի գործունեությանը, մասնավորպես, հիշեցնելով Էրդողանին ուղղված սկանդալային նամակի մասին, երբ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում նշել էր, որ «հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից» եւ բանաձեւի ընդունումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել», շեշտեց հետեւյալը։

« Թուրքիայի պատմությանը եւ Պոլսահայոց պատրիարքությանը ծանոթ լինելը թույլ է տալիս պնդել, որ բոլոր պարտիարքները իրենց կառավարման ժամանակ եղել են թուրքական իշխանությունների ճնշման ներքո, սկսած 1923 մինչեւ մեր օրերը, բայց թերեւս Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում եւ ոչ մի Հայոց պատրիարք նման ջերմեռանդությամբ չի ծառայել Թուրքիայի իշխանություններին եւ նման հայտարարություններով աչքի չի ընկել: Անգամ ավելի բռնապետական ռեժիմի ժամանակ, երբ Թուրքիայի հանրապետությունում իշխում էին երիտթուրքերի շարունակություն համարվող գործիչները, 20-30-40 ականներին, նման հայտարարություններ Հայոց պատրիարքարանը չի արել»:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի հայերի համար պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ համայնքը չունի այլ կազմակերպական, կառավարման մարմին, որը կարող է հայության շահերը ներկայացնել պետական տարբեր ատյաններում։ Այս առաքելությունը դրված է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության եւ պատրիարքի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button