Հասարակություն

ՀՀ-ում և ԼՂՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Փետրվարի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարներին մառախուղ է:

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը, ձյուն է տեղում:

Ցուցադրել ավելի
Back to top button