Քաղաքական

ԼՂ միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի գործողությունները ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի  ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր։ Այդ քաղաքականությունը կրկնվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ` ռազմական հանցագործությունների տեսքով։ Ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը միայն ձևացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։

Ցուցադրել ավելի
Back to top button