Մշակույթ

Օպերայում գործարկվեց թարգմանական վահանակը


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում այսօր փորձարկվեց Հայաստանում նախադեպը չունեցող մի ծրագիր, որի շնորհիվ օպերային ներկայացումների  տեքստերը դահլիճում տեղադրված թարգմանական էլեկտրոնային վահանակի միջոցով կներկայացվեն ինչպես հայ, այնպես էլ օտար հանդիսատեսին: Ծրագրի փորձարկմանը մասնակցում էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այսկերպ կաշխուժանա զբոսաշրջիկների, մեր հանրության հոսքը դեպի օպերային դահլիճ։ Գարնանը, երբ աշխուժանում է հատկապես Իրանից զբոսաշրջությունը դեպի Երևան, պատրաստ կլինեն լիբրետոների նաև պարսկերեն թարգմանությունները։ Դահլիճից դուրս՝ ճեմասրահներում տեղադրվելու են մոնիթորներ, որոնք հնարավորություն կտան տեղում դիտելու ներկայացումները, հետևելու թարգմանությանը»,- ասաց նախարարը։

Ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության արդյունք է: Այն իրականացվել է «Արմսվիսբանկի» օժանդակությամբ: Բանկի կառավարիչ  Գևորգ Մաչանյանի փոխանցմամբ խոսքը վերաբերում է շուրջ տասը հազար ԱՄՆ դոլարին:

Արվածը փաստում է, որ փոքր քայլերով հնարավոր է հասնել մեծ արդյունքի»,-ասում է բանկի տնօրենը:  Չի բացառում, որ ծրագրի հաջողության դեպքում «Արմսվիսբանկը» կաջակցի նաև այլ մշակութային օջախների:

Ցուցադրել ավելի
Back to top button