Հասարակություն

Պարզվում են 33-ամյա ծննդկանի մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 33-ամյա ծննդկանի մահվան պատճառները:

2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ, գրանցվել է նրա մահը։

33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ մահվան  հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։

Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։  Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Ցուցադրել ավելի
Back to top button