Հասարակություն

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  փետրվարի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի,
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի,
Սիսիանի  և  Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում
տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button