Մշակույթ

Հայտնի ամերիկացի ռեժիսորը Երևանում է


Հայաստանում երրորդ անգամ անցկացվող ամերիկյան կինոյի փառատոնի շրջանակներում Երևան է այցելել հայտնի ամերիկացի կինոպրոդյուսեր և ռեժիսոր Ջանեթ Գրիլոն։ Երևանյան հանդիսատեսը երեկվանից  արդեն կարող է  վայելել  Գրիլոյի «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը, իսկ ապագա կիոնռեժիսորներին ՝այն է Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ուսանողների համար Գրիլոն անցկացնում է վարպետություն դասընթացներ։ Թատերական ինստիտուիտում  այսօր էլ  կնքվել է փոխանակման հուշագիր՝  Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի՝  «ԳԻՏԻՍ»-ի հետ։

Հայտնի ամերիկացի կինոպրոդյուսեր և ռեժիսոր Ջանեթ Գրիլոն առաջին անգամ է Հայաստանում։ Նրան ապշեցրել է, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է ունենալ նման հարուստ մշակույթ ու պատմություն։

«Ռադիոլուրի» հետ զրույցում  զարմացած նկատում է՝ փոքր երկիր ու այսքան փառահեղ  անուններ. Ջանեթ Գրիլոնը  Հայաստանում է՝  երրորդ անգամ անցկացվող ամերիկյան կինոյի փառատոնի շրջանակներում: Երևանյան հանդիսատեսին ներկայացնելու  է«Կարմիր սրտերի Ջեքը»  ֆիլմը, որը կինոթատրոններում առաջին իսկ օրը ցուցադրության ժամանակ դիտել է մոտ  1 մլն մարդ:

Ֆիլմը աուտիզմով տառապող երեխայի մասին է: Ջանեթի որդին նույնպես աուտիզմ ունի և թեման նրա համար, ինչ խոսք, ցավոտ է։ Ասում է, որ որդու հետ զրույցները նրան շատ են օգնել  ֆիլմի ստեղծման  ընթացքում։ Գրիլոն դեռ ոչ մի հայկական ֆիլմ չի տեսել, սակայն խոստանում է, որ տուն վերադառնալուն պես կուսումնասիրի հայկական կինեմատոգրաֆիան։ Նշենք, որ  փառատոնի շրջանակներում միայն ֆիլմեր չեն ցուցադրվելու, այլ անցկացվելու են վարպետության  դասընթացներ. առաջինը  Գրիլոնը վարպետությունը փոխանցեց  Երևանի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին:

«Իմ ֆիլմը խոսակցություն է մարդկային համակրանքի մասին։ Պատմությունը, որ ներկայացրել ենք կինոյի լեզվով, կարևոր է այնքանով, որ ես ու դու դառնում ենք մենք։ Բռնությունների, անմարդկային արարքների համար հակակշիռ է պետք ստեղծել։ Մարդկայնացնել ամենը արվեստի, ֆիլմերի միջոցով։ Մեր երկրում մենք, համենայն դեպս, ունենք այս պրոբլեմը»:

Ամերիկացի կինոպրոդյուսեր և ռեժիսոր Ջանեթ Գրիլոնն ասում է, որ ուսանողների շրջանում իրեն շատ լավ է զգում, քանի որ շատ հոգեհարազատ միջավայր է: Կարող է լսել կարծիքներ, նոր մոտեցումներ, քննադատություններ։ Ինստիտուտի  ուսանող Միքայել Աբրահամյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում  արդեն մի քանի մասնագիտական դիտարկումներն  է ներկայացնում Գրիլոնի ֆիլմից:

Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Վանաձորում ցուցադրվելու է 33 ֆիլմ Ամերիկյան կինոյի տոնը կշարունակվի մինչև մարտի 31-ը։ Ի դեպ՝ Երևանի  Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ռեկտոր  Դավիթ Մուրադյանը՝  «Ռադիոլուրին»  տեղեկացնում է, որ ամերիկյան կինոգետների հետ  քննարկել են հետագա համագործակցության ծրագրեր:

«Ինչպես մեր քաղաքական դաշտը, այսօր ամերիկացիների հետ ենք, վաղը՝ ռուսների»,-  կատակում է  ռեկտոր Դավիթ Մուրադյանն  ու ասում, որ  հինգ տարի ժամկետով ստորագրում են ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման հուշագիր՝  Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի՝ «ԳԻՏԻՍ»-ի հետ։

Հուշագիրը  ստորագրում են  թատերականի ռեկտոր Դավիթ Մուրադյանը և «ԳԻՏԻՍ»-ի ռեկտոր Զասլավսկին:

Ցուցադրել ավելի
Back to top button