Հասարակություն

Հայաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա

Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա: Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: «Ընդհանուր առմամբ, մենք Սիրիա ենք առաքել 40 տոննա բեռ: Ինքնաթիռը Լաթաքիայից առկա ենթակառուցվածքներով հասցվելու է բոլոր կարիքավորներին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը որպես մարդասիրական օգնություն Սիրիա է ուղարկում սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, այն ամենը, որ կարող է պետք լինել այդ վիճակում հայտնված մարդկանց:

Ցուցադրել ավելի
Back to top button