Քաղաքական

Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիսի 14-ին


Ընտրական տարին շարունակվում է: Խորհրադարանական ընտրություններից մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 14-ին, հերթական ընտրություններն են անցկացվելու, այս անգամ Երևանի ավագանու: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 16-ի հերթական նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Ցուցադրել ավելի
Back to top button