Քաղաքական

Արցախում նախապատրաստվում են սահմանադրական հանրաքվեի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում նախապատրաստվում են սահմանադրական հանրաքվեի:  Այս օրերին կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է  զուտ կազմակերպչական հարցերով, ձեւավորվել են ընտրատարածքային ու տեղամասային հանձնաժողովները, հայտնի է ընտրողների նախնական թիվը: Եթե այս պետական կառույցը զուտ սոցիալական գովազդով է զբաղված՝ ընտրողներին կոչ անելով փետրվարի 20-ին գնալ տեղամասեր եւ քվեարկել, ապա քաղաքական կուսակցությունների մի մասը ակտիվորեն լծվել է  նոր սահմանդրության էությունը բացատրելու գործին: Հատկապես ակտիվ են կողմնակիցներից  «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, որոնք էլ խորհրդարանում ձայների մեծամասնություն ապահովեցին նախագծի համար: Նոր  Սահմանդրությանը դեմ են դաշնակացականները եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button