ԿարևորՔաղաքական

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագիրը ստորագրվեց

Այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման  արարողությունը: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստորագրել են հուշագիր խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին:

Համաձայնագրի ստորագրումից առաջ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորում են ջանքերը նոր որակի իշխանություն ձևավորելու և երկրում արմատական բ արեփոխումներ իրականացնելու համար: Սա միավորում է, որտեղ մեկտեղված են պետական կառավարման փորձը և համատեղ ծրագրեր իրականացնելու տեսլականը»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` համագործակցության  առանցքը լինելու են արժանապատիվ քաղաքացին և պետական ու հասարակական շահը: Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը բաց է լինելու համագործակցել ցանկացող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button