Մշակույթ

«Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2». հայտնի ներկայացումը՝ նոր ասելիքով


«Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2». հայտնի ներկայացման ստեղծագործական թիմը երկար ընդմիջումից հետո բեմ է բարձրանում նոր ասելիքով: Ներկայացման պրեմիերան փետրվարի 21-ին, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Նախագիծն իր շուրջն է համախմբել «Մեա կուլպա»-ի բեմադրիչին, ռեժիսորին, պրոդյուսերին, դերասանական կազմն էլ գրեթե նույնն է լինելու: Սցենարի հեղինակ, դրամատուրգ Վահրամ Սահակյանն դրա մասին պատմել է «Ռադիոլուր»-ին:

 

«Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2». վերնագիրն արդեն հուշում է, որ բեմում ծավալվող գործողություններն ապագայում են տեղի ունենում, բայց ասելիքի խորքում, իհարկե, ներկա հոգսերն են, բացթողումներն ու մեղքերը, որոնք այնքան շատ են: Նոր ներկայացման սցենարի հեղինակ Վահրամ Սահակյանի տեսանկյունից անխելքությունն էլ է մեղք, և բավականին վնասակար մեղք:

Այս ամենը կա ներկայացման մեջ: Այսինքն հանդիսատեսը կարող է իրեն տեսնել այնտեղ, բայց տեսնում ու միաժամանակ չի ուզում տեսնել: Սա էլ մի ուրիշ մեղք ու ցավ է, որին սցենարի հեղինակը բախվել է տարիներ շարունակ, երբ «Մեա կուլպան» չէր իջնում բեմերից:

Սրանով իհարկե չենք դատում, այդ պատճառով է, որ «Մեա կուլպան» այսօր ունի շարունակություն: Պրեմիերան կկայանա փետրվարի 21-ին, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: «Սա իմ սցենարը չէ, ողջ ստեղծագործական թիմի սցենարն է»:

Փետրվարի 21-ին հանդիսատեսը կարող է տեսնել մի ներկայացում, իսկ ասենք մարտի 3- ին բոլորովին այլ՝ նույն «Մեա կուլպայի» ընթացքում: «Ինչպես նախկին, այնպես էլ նոր «Մեա կուլպայի» հիմնական գրավչությունը սա է»,- ասում է Վահրամ Սահակյանը: Ստեղծագործական վիճակն այստեղ չի դադարում ոչ փորձերի, ոչ էլ ներկայացումների ընթացքում: Կաղապարներից դուրս այս հոգեվիճակն է, գուցե, որ տարիներ շարունակ ապահովեց «Մեա կուլպայի» երկարակեցությունը, ինչը հուսանք, «սպառնում» է նաև «Սիրով՝ ապագայից կամ Մեա կուլպա 2»-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button