Հասարակություն

Պաշտպանի ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝  բժիշկը 2017 թվականի փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:

Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

Ա. Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 09-ից 13-ը ներառյալ առկա են բժշկի այցելության եւ Ա. Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու  վերաբերյալ գրառումներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա. Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ:

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ցուցադրել ավելի
Back to top button