Միջազգային

Շտայնմայերը՝ Գերմանիայի նախագահ

Հայտնի գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ ԱԳ նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին::

Շտայնմայերի թեկնածությանը կողմ է քվեարկել Դաշնային ժողովի 931 անդամ:

Բացարձակ մեծամասնությունը ներկայիս գումարման Դաշնային ժողովում պատկանում է կուսակցություններին, որոնք կոալիցիոն դաշնային կառավարության մաս են կազմում` Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա դեմոկրատական միության և Քրիստոնյա սոցիալիստական միության դաշինքը, որը ներկայացնում է 239 մարդ, և Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայացնում է 384 պատվիրակ:

Այսպիսով, Շտայնմայերը հենց սկզբից համարվում էր ֆավորիտ և արդյունքում կարողացավ հավաքել 931 ձայն քվեարկության առաջին իսկ փուլում:

Ցուցադրել ավելի
Back to top button