Մշակույթ

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը՝ Երեւանում


Փետրվարի 15-ից 28-ը  Երևանում մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Այդ փառատոնի նպատակը հայ կոմպոզիտորներին հանրությանը ներկայացնելն է, նրանց գործերը հանրայնացնելը։ Փառատոնն այս տարի նվիրվելու է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին։ Նշենք, որ փառատոնի շրջանակներում թվայանացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարած կամերային ու սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ:

« Հայ կոմպոզիտորական արվեստի» փառատոնի գեղարվեստական ղեկավար  Սերգեյ Սմբատյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց,որ փառատոնի շրջանակներում տեղի է  ունենալու  5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, նոր երաժշտությամբ, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։ Երաժշտական այս տոնի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ՝Հարո Ստեփանյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Վարդան Աճեմյանի և այլոց  գործեր։ Փառատոնւը անցակացվում  է ՀՀ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան.«Թեև  փառատոնը նեղ մասնագիտական է, սակայն այն ունի մեծ առաքելություն՝ հայ կոմպոզիտորներին ճանաչելի դարձնել ունկնդիրների լայն շրջանակին: 2010 թվականից սկսած տարեցատրի ավելի ոգևորված ենք աշխատում:  Մենք գիտենք, որ կան շատ լավ կոմպոզիտորներ, կան տաղանդներ և այս փառատոնի շրջանակներում նրանց հնարավորություն կտրվի հնչեցնել այն, ինչին նվիրել են նրանք իրենց կյանքը»:

Ցուցադրել ավելի
Back to top button