Մշակույթ

Հայտնի են «Գրեմմի»-ի հաղթողները

Լոս Անջելեսի «Սթեյփլս Սենթր» մարզահամերգային համալիրում կայացել է «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը։ Հայ հեռուստադիտողն այս տարի առաջին անգամ հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը հետեւել է Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Գրեմմի»-ին մեկնարկել է բրիտանացի երգչուհի Ադելի ելույթով և այնուհետև շարունակվել պտտվել հենց այս երգչուհու շուրջը։ Ադելն արժանացել է «Գրեմմի» մրցանակի լավագույն ալբոմ («25») , լավագույն վոկալային փոփ ալբոմ («25»), լավագույն ձայնագրություն («Hello»), լավագույն երգ («Hello»), լավագույն վոկալային փոփ կատարում («Hello») անվանակարգերում։ Հատկանշական է, որ երգչուհին հրաժարվել է տարվա լավագույն ալբոմ մրցանակից, հայտարարելով , որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է արժանի դրան՝ իր «Lemonade» ալբոմով։

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի ռեփեր Չենսելոր Բենեթը (Chance The Rapper)։ Տարվա լավագույն ռոք երգ երգն ու կատարումը Դևվիդ Բոուի Blackstar-ն է, լավագույն ռեփն ու կատարումը՝ Դրեյքի Hotline Bling-ը։ Բեյոնսեի Formation երգի հիման վրա նկարահանված երաժշտական տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը, իսկ նրա Lemonade ալբոմը հաղթող է ճանաչվել տարվա լավագույն ուրբան ալբոմ անվանակարգում։ Ջասթին Թիմբերլեյքի Can’t Stop The Feeling ստեղծագործությունը ճանաչվել է Ֆիլմի համար գրված լավագույն երգ։

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Գրեմմի»-ի պաշտոնական կայքում։

Նշենք, որ «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխության կրկնությունը կցուցադրվի այսօր երեկոյան՝ ժամը 22։10-ին, Առաջին ալիքի եթերում։

Ցուցադրել ավելի
Back to top button