ԿարևորՄիջազգային

Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաստատել է, որ Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել: Երկրի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Իլիա երկրորդին ցիանիդով թունավորելու փորձի մեջ մեղադրվում է պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ Իլիա երկրորդի մոտ:

Երկրի Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքով՝ օդանավակայում հոգևորականի մոտ հայտնաբերվել է ցիանիդ, որով նա պատրաստվում էր Գերմանիայում թունավորել   պատրիարքին:

Համայն Վրաց պատրիարքը այս օրերին բուժման  նպատակով Գերմանիայում է:

Բեռլինյան կլինիկայում գտնվող հայր Նիկոլոզը «Ռուսթավի 2»  հեռուստաընկերությանը ասել է, որ պատրիարք Իլիա 2-րդը չի հավատում, որ ինչ-որ մեկը ցանկացել է թունավորել իրեն:

«Այսօր առավոտյան վիրահատել են Պատրիարքն միզապարկը: Պատրիարքը  տարիքով է, բոլորն անհագստանում են,  թե ինչպես է անցել   վիրահատությունը: Նա իրեն լավ է զգում»,-ասել  հայր Նիկոլոզը:

Բեռլինում գտնվող հայր Դեմիտրին անդրադառնալով տեղի ունեցածին, հույս է հայտնել, որ իրավապահները կտան բոլոր հարցերի պատասխանը. «Այս պահին պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար  Իոսեբ Օհանիսվինին Բեռլինում է, այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»:

Ի դեպ, Դատախազություն է կանչվել նաև Գերմանիայում գտնվող պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանիսվինին:

Ցուցադրել ավելի
Back to top button