Մշակույթ

Թուրքիայում հրատարակվել է «Երևանի ռադիոյի քրդական ձայնը» գիրքը

Թուրքիայում հրատարակվել է գրող Զերի Ինանչի «Երևանի ռադիոյի քրդական ձայնը» վերնագրով գիրքը, որը պատմում է Հանրային ռադիոյի կամ, ինչպես քրդերն են սովոր ասել, Երևանի ռադիոյի՝ Թուրքիայում ապրող քրդերի լեզվի և մշակույթի պահպանման հարցում ունեցած դերի մասին:

«Ագօս»-ին տված հարցազրույցում Ինանչը նշել է, որ հայկական ռադիոյի դերը Թուրքիայի քրդերի ազգային ինքնության և մշակութային արժեքների պահպանման հարցում ահռելի է: Ըստ գրողի արած ուսումնասիրությունների՝ Հանրային ռադիոյի արխիվներում պահպանված են ավելի քան 10.000 քրդական ժողովրդական երգերի ձայնագրություններ, որոնք ժամանակին արգելված են եղել Թուրքիայում:

«Երևանի ռադիոյի միջոցով քրդական հաղորդումներ լսել կարողացած յուրաքանչյուր քուրդ պատմելու շատ բան ունի», — նշում է գրքի հեղինակը և հավելում, որ Թուրքիայում իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից զրկված քրդերի համար «Երևանի ռադիոն» ընդհանուր հիշողությունների և տարբեր քրդական բարբառների՝ մեկ լեզվի մեջ միավորվելուն նպաստող հիմքերից մեկն է:

Ցուցադրել ավելի
Back to top button