ՄիջազգայինՑեղասպանություն 100

Գերմանիայում արգելվել է թուրքերի հիմնած կուսակցության գործունեությունը

Գերմանիայի Քյոլն քաղաքում արգելվել է թուրքերի հիմնած կուսակցության գործունեությունը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ կուսակցություն հիմնվել էր գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուի կողմից։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կուսակցություն հիմնել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը խոչընդոտելու համար։

Գերմանական դատարանը արգելել է թուրք գործարարի հիմնած «Գերմանացի դեմոկրատների միություն» անվանումը կրող կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ վերջինիս լոգոն նման է գերմանական ծայրահեղ աջակողմյան «AfD» կուսակցության լոգոյին։

Ցուցադրել ավելի
Back to top button